Տնտեսական

14.01.2021 16:10


Բնակչությունը շարունակում է հանել իր ավանդները բանկերից

Բնակչությունը շարունակում է հանել իր ավանդները բանկերից

Վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն, բանկերում բնակչությունից ներգրաված ավանդների մնացորդը 2020թ. նոյեմբերի վերջին կազմել է 1 տրլն 593 մլրդ 917 մլն դրամ՝ նախորդ ամսվա նկատմամբ նվազելով 30 մլրդ 964 մլն դրամով կամ 1,9 տոկոսով։ Նույն աղբյուրի համաձայն, բնակչության բանկային ավանդները նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նույնպես նվազել են՝ 2 մլրդ 488 մլն դրամով կամ 0,2 տոկոսով։

Հիշեցնենք, որ բանկերում բնակչության կողմից դրված ավանդների «փախչելու» գործընթացը սկսվել է այս տարվա սեպտեմբերից, ինչին մանրամասն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակմամբ։

Այս խորագրի վերջին նյութերը