Տիգրան Կարապետյան. «Ժողովրդական շարժման թափն այսօր միավորում ենք նոր դեմքերով»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հրավիրած հայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների բաց համաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք ստեղծել են ժողովրդական շարժում, բայց չեն սեփականաշնորհել. բոլոր հայրենասիրական ուժերին հրավիրել են միանալու իրենց։
–Ժողովրդական շարժման թափն այսօր միավորում ենք նոր դեմքերով, կլինի համակարգող խորհուրդ։ Մեզ ո՛չ աթոռ է պետք, ո՛չ սեղան. մեզ պետք է հայ ժողովրդի բարեկեցությունը՝ լավ ապրուստը,–ասել է նա։
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ այն ուժերը, որոնք սեփական հարստացման խնդիրներն են լուծում, պետք է, ի վերջո, հեռանան մեր հայրենիքից, թողնեն, որ ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել ու դուրս գալ աղքատությունից։
–Պետք չէ էքսպերիմենտներ անել. պետք է հոգալ մարդկանց հոգսերը։ Դա է պատճառը, որ այսօր պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք երրորդ ուժ ենք, և հայրենասիրական բոլոր ուժերին համախմբելու ենք մեր շուրջ»,-ասել է նա։
Համաժողովի ժամանակ ելույթ է ունեցել նաև ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը և ասել, որ կձևավորվի այնպիսի ուժ, որը կուղղորդի հավաքական ուժի ձևավորումը Հայաստանում։
–Իմ համոզմամբ՝ մեր իրավիճակը կարելի է բնութագրել որպես խառնակ իրավիճակ տնտեսական անկման ֆոնին։ Տնտեսական կայունության հիմքը պետք է լինի տնտեսական կապերի ճիշտ ձևավորումն ու զարգացումն առաջին հերթին Ռուսաստանի Դաշնության հետ։ Անհրաժեշտ են մի շարք փոփոխություններ՝ սկսած ընտրական համակարգից մինչև բարոյական արժեքների համակարգի վերականգնում,–հայտարարել է նա։
Տիգրան Կարապետյան. «Ժողովրդական շարժման թափն այսօր միավորում ենք նոր դեմքերով»
«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը հրավիրած հայրենասիրական ուժերի և անհատ քաղաքացիների բաց համաժողովի ժամանակ հայտարարել է, որ իրենք ստեղծել են ժողովրդական շարժում, բայց չեն սեփականաշնորհել. բոլոր հայրենասիրական ուժերին հրավիրել են միանալու իրենց։
–Ժողովրդական շարժման թափն այսօր միավորում ենք նոր դեմքերով, կլինի համակարգող խորհուրդ։ Մեզ ո՛չ աթոռ է պետք, ո՛չ սեղան. մեզ պետք է հայ ժողովրդի բարեկեցությունը՝ լավ ապրուստը,–ասել է նա։
Ըստ Տիգրան Կարապետյանի՝ այն ուժերը, որոնք սեփական հարստացման խնդիրներն են լուծում, պետք է, ի վերջո, հեռանան մեր հայրենիքից, թողնեն, որ ժողովուրդը կարողանա ոտքի կանգնել ու դուրս գալ աղքատությունից։ –Պետք չէ էքսպերիմենտներ անել. պետք է հոգալ մարդկանց հոգսերը։ Դա է պատճառը, որ այսօր պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք երրորդ ուժ ենք, և հայրենասիրական բոլոր ուժերին համախմբելու ենք մեր շուրջ»,-ասել է նա։