Էկոնոմիկայի նախարարի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծն ընդունվեց կառավարությունում երեք դեմ ձայնով
Կառավարությունն այսօր երեք դեմ ձայնով ընդունեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայացրած ներդրումային ֆոնդ ստեղծելու նախագիծը: Նա նշեց, որ նախագիծը վերաբերում է մայիսի 21-ին կայացրած որոշման մեջ փոփոխություններ կատարելուն, համաձայն որի՝ փորձելու են պետություն և ձեռնարկատեր ներդրումային ֆոնդում ստեղծել այնպիսի պայմաններ, որ այդ ֆոնդը կարողանա ռեալ ներդրումներ կատարել ռեալ ընկերությունների մեջ:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս հարցի շուրջ բուռն քննարկում, բանավեճ է եղել, և այդ հարցով կառավարությունում չկա միասնական կարծիք, դիրքորոշում և որոշվել է բաց քվեարկությամբ հարցին լուծում տալ: Նա ասաց, որ փորձ է արվել էքսպերիմենտալ գործիք ներդնել: «Ըստ էության, փաստարկների երկու խումբն ունեն իրենց հիմնավորումները, սակայն հիմա պետք է արձանագրենք, որ նախագիծը չունի այն արդյունքները, որոնք, հույս ունենք, կունենա և դրա պատճառ և մեղավոր համարվում են սահմանված կանոնները, թե ինչպես պետք է ներդրումները տեղի ունենան: Իմ ընկալումն այն է, որ եթե այս ճանապարհը մինչև այստեղ եկել ենք, եկեք շարունակենք և տեսնենք, թե արդյոք արդյունքներ ունենում ենք, թե չենք ունենում, մանավանդ, որ ինչ-որ բան անելն այս իրավիճակում ավելի լավ է, քան չանելը»,-ասաց նա:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ինչ-որ բան չանելու պնդումը ճիշտ չհամարեց և նշեց, որ արդեն ընտրած կանոններն արդար են: «Համաձայն չեմ նրա հետ, որ օժանդակության միջոցառումները նպատակին չեն ծառայել կամ թերի են»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նոր հիմնադրվող բիզնեսի պարագայում սեփական ներդրումը պետք է լինի դրամական միջոցներով, երկրորդ՝ նույն չափով բանկից վարկ վերցնելու համաձայնությունն է։ «Հիմա առաջարկվում է երկու կանոն էլ հանել։ Իսկ կարո՞ղ է լավ կոմպրոմիս լինի, որ մենք առաջին կանոնը հանենք, երկրորդը թողնենք։ Այսինքն՝ նոր ստեղծվող ընկերությունը կարող է ոչ թե դրամական միջոց է ներդնում, այլ ինտելեկտուալ, կամ շենք-շինություն»,-ասաց վարչապետը։
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արձագանքեց՝ առաջին կանոնը հանում են ոչ թե նրա համար, որ այն չի թողնում ներդրումներ անել, այլ որովհետև իրենք ընդհանրապես չեն ուզում ներդրումներ անել նոր ընկերություններում՝ դա համարելով ռիսկային նմանատիպ ֆոնդերի համար։ «Ես ուզում եմ ասել հետևյալը՝ մենք հիմա խոսում ենք՝ անել, թե չանել մի բան, որը կարող է առաջացնել ինչ-որ ռիսկ, ես իմ նախորդ 1,5 ամսվա աշխատանքի ընթացքում անընդհատ լսում եմ՝ սա ռիսկ է առաջացնում։ Հարգելի պարոն վարչապետ, մենք այսպիսի պահպանողական մոտեցմամբ այնքան ենք կաշկանդում պետական կառավարման համակարգը, որ բոլորը մտածում են՝ ավելի լավ է ոչ մի բան չանել, քան անել, որովհետև կա ռիսկ։ Ես իմ նախարարությունում բոլորին կոչ եմ արել լինել համարձակ և չվախենալ սխալներ գործելուց»,-ասաց նա՝ նշելով, թե կառավարության գործընկերներին ևս կոչ է անում լինել համարձակ։
Այսպիսով՝ նախագիծն ընդունվեց, և դեմ քվեարկեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Աղբյուրը՝ tert.am