Սամբոյի Եվրոպայի առաջնության առաջին օրը հայ մարզիկները նվաճեցին 3 բրոնզե մեդալ
Ինչպես հաղորդել էինք նախօրոք, Հայաստանի սամբոյի հավաքականը մասնակցում է Բուլղարիայում անցկացվող Սամբոյի Եվրոպայի 2011թ. առաջնությանը: Մեր մարզիկներից 4-ը մրցասպարեզ դուրս եկան մրցումների առաջին օրը և Հայաստանի համար նվաճեցին 3 բրոնզե մեդալ: Պատվո պատվանդանի երրորդ հարթակին բարձրացան Ռուզաննա Սարգսյանը /48կգ/, Տիգրան Կիրակոսյանը /52 կգ / և Աշոտ Դանիելյանը /74 կգ /: Փայլակ Վարդազարյանը /62 կգ / զբաղեցրեց 5-րդ տեղը:
Մայիսի 14-ին կգոտեմարտեն Վահան Վարդանյանը /57 կգ /, Անդրանիկ Նաղդալյանը /68 կգ/, Մավրիկ Նասիբյանը /82 կգ /:
Մայիսի 15-ին մրցասպարեզը կտրամադրվի մարտական սամբոյի ներկայացուցիչներին: Այս մարզաձևում մենք ունենք երկու մարզիկ` Վաչիկ Վարդանյան /68 կգ /, Մուշեղ Օսիպյան` /82 կգ/:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա