Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին ձայնասկավառակ է նվիրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դմիտրի Մեդվեդևին նվեր է ուղարկել «Deep Purple»-ի վոկալիստ Յան Գիլանի և «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված «WhoCares» սուպերխմբի ձայնասկավառակը:
Հիշեցնենք, որ «WhoCares»-ը Յան Գիլանի և Թոնի Այոմիի կողմից ստեղծվել է 1988–ին Սպիտակի երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով:
Այս մասին «Մեդիամաքսին» հայտնի է դարձել ՀՀ նախագահի աշխատակազմի աղբյուրից։
Ռուսաստանի նախագահն, իր խոսքերով, «Deep Purple»-ի և «Black Sabbath»-ի մեծ երկրպագու է:
Սերժ Սարգսյանը Դմիտրի Մեդվեդևին ձայնասկավառակ է նվիրել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Դմիտրի Մեդվեդևին նվեր է ուղարկել «Deep Purple»-ի վոկալիստ Յան Գիլանի և «Black Sabbath»-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված «WhoCares» սուպերխմբի ձայնասկավառակը:
Հիշեցնենք, որ «WhoCares»-ը Յան Գիլանի և Թոնի Այոմիի կողմից ստեղծվել է 1988–ին Սպիտակի երկրաշարժի հետևանքով քանդված Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնման համար միջոցներ հավաքագրելու նպատակով:
Այս մասին «Մեդիամաքսին» հայտնի է դարձել ՀՀ նախագահի աշխատակազմի աղբյուրից։ Ռուսաստանի նախագահն, իր խոսքերով, «Deep Purple»-ի և «Black Sabbath»-ի մեծ երկրպագու է:
7or.am