Կարծիք

13.01.2021 20:02


Հայաստանի ԱԺ մեծամասնությունը կազմող անդեմ և դավաճանի ճորտ խմբակցությունը, որին ժամանակն է անվանել ՀՀ ԱԺ Միլլի մեջլիս, այսօր առաջարկել է 65 տարեկան մարդու դառնալ ԲԴԽ անդամ

Հայաստանի ԱԺ մեծամասնությունը կազմող անդեմ և դավաճանի ճորտ խմբակցությունը, որին ժամանակն է անվանել ՀՀ ԱԺ Միլլի մեջլիս, այսօր առաջարկել է 65 տարեկան մարդու դառնալ ԲԴԽ անդամ
Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնությունը կազմող անդեմ և դավաճանի ճորտ խմբակցությունը, որին ժամանակն է անվանել ՀՀ ԱԺ Միլլի մեջլիս, այսօր առաջարկել է 65 տարեկան մարդու դառնալ Բարձրագույն դատական խորհրդի անդամ: Կոնկրետ անձին չեմ անդրադառնում, քանի որ նիկոլ-վարչապետի դեպքում ով ասես, ինչ պաշտոնի ասես կարող է նշանակվել Հայաստանում:
Դատական օրենսգրքի 80 հոդվածը ունի այսպիսի մի կարգավորում՝
9. Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի սույն օրենսգրքով դատավոր նշանակվելու համար սահմանված որևէ սահմանափակում:
Այսինքն, սովորական մարդկային, ոչ քայլարաստական մեկնաբանությամբ պետք է հասկանալ, որ եթե մարդը օրենսգրքով նախատեսված մի որևէ հիմքով չի կարող լինել դատավոր, ուստի ԱԺ-ն չի կարող նրան ընտրել ԲԴԽ անդամ:
Հաջորդիվ՝ դատական օրենսգրքի 113 հոդվածը նախատեսում է, որ անձը հանվում է դատավորի թեկնածուի հավակնորդի և դատավորի թեկնածուի ցուցակներից, եթե լրացել է նրա 63 տարեկանը, այսինքն՝ չի կարող նշանակվել/լինել դատավոր: Էլ չեմ ասում, որ դատավորը պաշտոնավարում է մինչև 65 տարեկանը, այսինքն՝ թե 63 տարեկանը, թե առավելևս 65 տարեկանը չեն կարող դառնալ դատավոր:
Այս պայմաններում 65 տարեկան լրացած մարդուն ԲԴԽ անդամ ընտրելը ոչ մի աղերս չունի օրենքի և օրինականության հետ, պարզապես հերթական նիկոլությունն է:
Տիգրան Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը