Գլխավոր գանձապետ. «Արտաքին պարտքի սպասարկման մասով պիկեր կունենանք»
Մայիսի 13–ին Ազգային ժողովում ՀՀ 2010թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղասյանից հետաքրքրվել է ՀՀ արտաքին պարտքից ու հարցրել, թե ինչպիսի՞ ծախսային բեռ է այն ներկայացնելու։
Ա. Ջանջուղասյանը ներկայացրել է, որ արտաքին պետական պարտքի բեռի գնահատման ցուցանիշներից միայն երկուսի մասով է Հայաստանը գնահատվել որպես միջին արտաքին պետական պարտք ունեցող երկիր, իսկ մնացած ցուցանիշներով՝ նվազ պարտքի բեռ ունեցող երկիր։
Նրա խոսքերով՝ 2009–ին պարտքի կառուցվածքը փոխվել է, որովհետև կառավարությունը ստիպված է եղել մեծ պարտքեր ներգրավվել խնդիրներ լուծելու նպատակով։
–Առաջիկա տարիներին մենք կունենանք որոշակի պիկեր արտաքին պարտքի սպասարկման մասով։ Ենթադրվում է՝ դա մեր այսօրվա ունեցած պայմանավորվածությունների շրջանակներում ամբողջությամբ կառավարելի կլինի, և այն կանխատեսումները, որ մենք ունենք, հնարավորություն կտան իրականացնել մեր արտաքին պարտքի սպասարկումը և չունենալ որևէ ձախողում այդ իմաստով, եթե, իհարկե, շարունակվի այն քաղաքականությունը, ինչը մինչև հիմա շարունակվել է,– ասել է Ա. Ջանջուղասյանը։

7or.am