Աշխարհ

13.01.2021 22:40


Չաք Նորիսին կասկածել են Վաշինգտոնում անցկացված բողոքի գործողություններին մասնակցելու մեջ

Չաք Նորիսին կասկածել են Վաշինգտոնում անցկացված բողոքի գործողություններին մասնակցելու մեջ

Հանրահայտ ամերիկացի դերասան Չաք Նորիսին կասկածել են անցյալ շաբաթ Վաշինգտոնում անցկացված բողոքներին մասնակցելու մեջ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցը ֆոտո հրապարակեց, որտեղ պատկերված Էր արտիստին նման մի մարդ. դերասանի մենեջերը հերքել Է այդ տեղեկատվությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է New York Post թերթը:

Ըստ թերթի, առաջին անգամ «Թրամփ 2020» մակագրությամբ լուսանկարը, որտեղ պատկերված Էր կեպկայով տղամարդը եւ նման Էր 80-ամյա Չաք Նորիսին, հայտնվել Է Instagram-ում, սակայն այն ժողովրդականություն Է ձեռք բերել այն բանից հետո, երբ նրա հետ հաղորդակցվել են Twitter սոցիալական ցանցում եւ հետեւյալ գրառումը կատարել. «Սպասեք, այսինքն՝ մենք պարզապես չե՞նք հիշատակելու այն փաստը, որ Չաք Նորիսը մասնակցել Է MAGA-ի խռովությանը: Այն բանից հետո, երբ լուսանկարը տարածվել Է սոցիալական ցանցեցում, դերասանի ներկայացուցիչը հանդես Է եկել Վաշինգտոնի բողոքի գործողություններին նրա մասնակցության մասին տեղեկատվության հերքմամբ»:

«Դա Չաք Նորիսը չԷ, այլ նրա նմանակը, թեեւ Չաքը շատ անգամ ավելի գեղեցիկ Է»,-հաղորդել Է դերասանի ներկայացուցիչը, նշելով, որ արտիստն իր ընտանիքի հետ Տեխասում Է: Արտիստն ինքը նույնպես հերքել Է բողոքի գործողություններին իր մասնակցության մասին ցանցում տարածված լուրերը:

«Ես վերջերս եմ իմացել, որ Կապիտոլիումի անկարգությունների ժամանակ Չաք Նորիսին նման մի մարդ Է եղել: Դա ես չեմ, ես այնտեղ չեմ եղել: Մեր հասարակության մեջ ցանկացած բռնություն տեղ չունի: Ես միշտ եղել ու կողմ եմ օրենքներին եւ կարգուկանոնին»,-դերասանը գրել Է Twitter-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը