ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Զանգվածային անկարգությունների ընթացքում Դավիթ Պետրոսյանի մահվան հանգամանքները պարզելու կապակցությամբ կատարված նախաքննությամբ հաստատվել է, որ վերջինս հրազենային մարմնական վնասվածք ստանալուց հետո Մաշտոցի պողոտայի գյուղմթերքների շուկայի մոտակայքից քրեական գործով չպարզված սպիտակ ՙԺիգուլի՚ մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 2 կլինիկական հիվանդանոց:
Նախաքննական մարմինը խնդրում է Ժիգուլի մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ավտոմեքենայի վերաբերյալ տեղեկություններ ունեցող, ինչպես նաև վերը նշված դեպքին ականատես անձանց դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննչական խմբին 511-612 հեռախոսահամարով կամ ներկայանալ ՀՀ հատուկ քննչական ծառայություն` քաղ. Երևան, Վ.Սարգսյան 5, հարցաքննության:
Նախաքննական մարմինը խնդրում է...

ՀՀ հատուկ քննչական ծառայություն