Լրահոս

13.05.2011 15:31


Ա. Շահբազյան. «Խորհրդարանը կարծես պատանդ է դառնում կառավարության ձեռքը»

Ա. Շահբազյան. «Խորհրդարանը կարծես պատանդ է դառնում կառավարության ձեռքը»

Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը հայտարարել է, որ արատավոր պրակտիկա է ձևավորվել, երբ խորհրդարանին պարտադրվում են անպայման օրենքները հապշտապ ընդունել։

Այսօրվա քաղաքական մարմինն է, ի վերջո, այս երկրի ղեկավարող ուժը, և տրամաբանությունը, որ քաղաքական մարմինն անընդհատ պիտի գնա կառավարության հետևից, շատ հասկանալի չէ։ Իսկ ինչո՞ւ ինքը՝ քաղաքական մարմինը, որն այստեղ ներկայացված է որպես խմբակցություն, որպես նաև կոալիցիոն համագործակցություն, որոշ դեպքերում չի պարտադրում, որ կառավարությո՛ւնն իր հետևից գնա և որոշ դեպքերում իր պահանջները կատարի։ Խորհրդարանը կարծես պատանդ է դառնում կառավարության ձեռքը։ Այսինքն, ինչ որ բերեն և ինչ որ պարտադրեն՝ անհետաձգելի, հրատապ ռեժիմով և այլն, խորհրդարանը գրեթե չի մերժում նման պարտադրանքները,–հայտարարել է Ա. Շահբազյանը։

Ի պատասխան՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պնդել է, որ խորհրդարանը երբեք ու երբեք կառավարության պատվեր կատարող մարմին չի կարող դառնալ։

–Եվ ոչ էլ ինչ–որ մի վիճակ է ստեղծվել նաև նախորդ շրջանում, որ պատվեր է կատարել։ Դա ինքը՝ հենց ՀՅ Դաշնակցությունը պիտի վկայի, որովհետև եթե նման խնդիր կա, ապա պետք է բացարձակացնի, որ այն ժամանակ, երբ կառավարություն էինք, մենք էլ էինք պատվեր կատարող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը