Կարծիք

13.01.2021 11:57


Չէի պատկերացնում, որ Հ1-ի լրատվականում կարող են էս կարգի սրբապիղծ անբարոյականների վաստակներ աշխատել

Չէի պատկերացնում, որ Հ1-ի լրատվականում կարող են էս կարգի սրբապիղծ անբարոյականների վաստակներ աշխատել
Չէի պատկերացնում, որ Հ1-ի լրատվականում կարող են էս կարգի սրբապիղծ անբարոյականների վաստակներ աշխատել։
Գյումրիում 6 տարի առաջ ռուսական բազայից էն աղանդավոր բ/տ Պերմյակովի սպանած Ավետիսյանների ընտանիքի ազգականներին բերել-կանգնացրել են տեսախցիկի առջև, որ բողոքեն... Վազգեն Մանուկյանից։
Էս ռեպորտաժը սարքողներին ու եթեր տվողներին ի՞նչ գազաններ են ծննդաբերել, որ էսպիսի տմարդ են դուրս պրծել։
***
Եթե չգիտեիք, ասեմ, իմացե՛ք. Հռոմը ոչ թե Ներոնն է հրդեհել, այլ Վազգեն Մանուկյանը։
Ավելին. 13րդ դարում մոնղոլների պարագլուխների հետ համատեղ նա թալանել է Բաղդադը։
Իսկ գիտե՞ք, թե ով է կազմակերպել հուգենոտների կոտորածը Փարիզում 1572 թվականի օգոստոսի 23-ին... Այո՛, ճիշտ գուշակեցիք։ Էլ ուրիշ ո՞վ կարող էր նման ահասարսուռ ոճրագործությունը կազմակերպել, եթե ոչ Վազգեն Մանուկյանը։
Բայց սա դեռ ամենը չէ...
Հարց տվեք ինքներդ ձեզ. ո՞վ խորհուրդ տվեց Ուոլդեր Ֆրեյին սպանել Ռոբ Սթարքին հարսանիքի ժամանակ։ Իսկ ո՞վ հետևից հրեց ճանապարհն անցնող Աննուշկային, ով էլ իր հերթին թափեց ձեթը տրամվայի գծերին... Դե իսկ հետո ինչ եղավ, շատ լավ գիտեք։ Զարմացա՞ծ եք։ Իզուր։
Աղբյուր. «Լուրեր» Հ1-ի եթերում։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը