Լրահոս

13.05.2011 14:58


Թուրքագետ. «Թուրքիայի ռազմականացումն աննախադեպ ծավալների է հասել»

Այսօր «Թուրքիայի ռազմականացումն ու տարածաշրջանային ռազմաքաղաքական հավակնությունները» թեմայի շուրջ է խոսել թուրքագետ Լևոն Հովսեփյանը։ Նա նշել է, որ Թուրքիայի ռազմականացումն ու սպառազինությունն աննախադեպ ծավալների են հասել, ու հիմնական շեշտադրումն ուղղված է նորագույն տեխնոլոգիական սպառազինությանը։ Բանախոսը տեղեկացրել է, որ հսկայական գումարներ են ծախսվում նորագույն սպառազինության ձեռքբերման համար, որը տարեկան կազմում է 3,5–5 մլրդ դոլար։ Իսկ այս տարվա համար այդ ոլորտի համար նախատեսված է 4–4,5 մլրդ դոլար։

Մի կողմից մենք տեսնում ենք Թուրքիայի գերռազմականացում, մյուս կողմից՝ հռչակված «Զրո խնդիր հարևանների հետ» հայեցակարգը։ Այստեղ հակասություն է առաջանում, և այս երկու քայլերն իրար չեն համապատասխանում,–նկատել է թուրքագետը։

Լ. Հովսեփյանի խոսքերով՝ եթե Թուրքիան նախկինում ռազմական շուկայում հանդես էր գալիս որպես միայն սպառող, այժմ սեփական ռազմարդյունաբերական համալիրի զարգացմամբ փորձում է նաև որպես մատակարարող ներկայանալ։ Բանախոսի կարծիքով Թուրքիան հիմնականում սպառազինություն է մատակարարում այն երկրներին, որոնք ճգնաժամային իրավիճակում են կամ հակամարտության մեջ են գտնվում, մասնավորապես հարևան Վրաստանին և Ադրբեջանին՝ հավելելով, որ այս քայլերով նա նպաստում է տարածաշրջանային ռազմականացմանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը