Կիրո Մանոյանը համշենահայերի բնակեցումն Արցախում շատ դրական երևույթ է համարում
ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Ղրղզստանից 200 համշենահայերի ընտանիքներ պատրաստակամություն են հայտնել գալ և բնակություն հաստատել Արցախում, ասել է, որ դա շատ դրական բան կլինի։
–Համշենահայերի և ցեղասպանությունից անմիջապես առաջ և ցեղասպանության ժամանակ իսլամացած հայերի հարցի մասին իրականում մենք պետք է որպես ազգ ունենանք մեկ ընդհանուր կեցվածք։ Այդ մարդիկ այսքան ժամանակ իրենց հայ են զգում։ Կարծում եմ՝ մեր կողմից պետք է ողջունվի այդ վերադարձի փաստը։ Մենք պետք է օգնենք, որ նրանք վերաինտեգրվեն մեր մեջ՝ թեկուզ լինելով իսլամացած։ Եթե անաստվածին ընդունում ենք, իսլամացածին ինչո՞ւ պետք է չընդունենք,–աել է նա։
Ըստ Կիրո Մանոյանի՝ Ղարաբաղում բնակվելու փաստը վտանգ չի կարող լինել մեզ համար։
–Եթե այդ վտանգը պետք է կրոնը լինի, ապա դա իսկապես անարդար կլինի, քանի որ մենք տեսել ենք, որ քրիստոնյա հայերն էլ շատ ավելի վտանգավոր են եղել։ Այստեղ հարց չկա։ Լավ կլինի, որ ստեղծվի հնարավորություն, և եթե իրենք ցանկանում են վերադառնալ կամ տեղափոխվել, ապա պետք է նպաստել, որ գան։ Մենք տեսնում ենք Մերձավոր Արևելքում (և ոչ միայն) իրադարձություններ, և կարող է՝ Ղարաբաղում կամ ՀՀ–ում բնակվել ցանկացողների թիվը մեծանա։ Եվ անպայման պետության կողմից պետք է աջակցություն ցուցաբերվի։ Որոշ խնդիրներ էլ, կարծում եմ, պետք է համահայկական միջոցներով լուծվեն, որովհետև այս պայմաններում պետությունը հնարավոր է՝ չկարողանա տեղ հասնելու հետ կապված խնդիրները լուծել, բայց հասնելուց հետո հիմնականում կարող է նպաստել, իսկ եթե հասնելու խնդիր կա, մենք բոլորով պետք է աջակցենք,–ասել է նա։
Ըստ Կիրո Մանոյանի՝ չի բացառվում, որ համշենահայերը, ցանկություն ունենալով վերադառնալ, ժամանակի ընթացքում նաև կրոնափոխ լինեն և դառնան քրիստոնյա, սակայն դա նրանց չպետք է պարտադրվի մեր կողմից։

7or.am