Աշխարհ

12.01.2021 16:17


Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Երկրաշարժ Թուրքիայի հարավ-արևմուտքում

Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 09:30-ին։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7.24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Դենիզլիին հարակից նահանգներում: Նյութական և մարդկային կորուստներ չկան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը