Եվրոպական միության հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումների վերաբերյալ
1.Եվրոպական միությունը արձանագրում է Հայաստանում տեղի ունեցած վերջին դրական քաղաքական զարգացումները: Եվրոպական միությունը, մի շարք առիթներով, մտահոգություններ է հայտնել երկրում հավաքների ազատության առնչությամբ: Այդ կապակցությամբ, մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երևանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում: Հուսով ենք, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգ ու կանոնը` ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների և ընդդիմադիր խմբերի միջև արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012թ. Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, հատկապես կարևորում ենք հավաքների ազատության հարգումը:
2.Եվրոպական միությունը նաև ողջունում է Նախագահ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը, որտեղ կոչ է արվում առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008թ. մարտյան դեպքերի առնչությամբ: Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ վերջին շաբաթների ընթացքում, այդ դեպքերից հետո դատապարտված և կալանավորված երեք ընդդիմադիր ակտիվիստներ` Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը և Արամ Բարեղամյանը, վաղաժամ ազատ են արձակվել: Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին շուտ ազատ արձակել բոլոր մնացյալ ակտիվիստներին: Եվրոպական միությունը գտնում է, որ 2008թ. մարտյան դեպքերի մանրակրկիտ հետաքննությունը և այդ դեպքերի առնչությամբ ձերբակալված բոլոր անձանց ազատարձակումը կօգնեն Հայաստանի իրական առաջխաղացմանը:
3.Վերջապես, Եվրոպական միությունը ցանկանում է ևս մեկ անգամ հաստատել այն կարևորությունը, որ տրվում է Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացմանը և հորդորում է Հայաստանի կառավարությանը լիարժեքորեն օգտվել Արևելյան գործընկերության ու Եվրոպական հարևանության քաղաքականության ընձեռած հնարավորություններից: