Զինադադարի վերաբերյալ ԵԱՀԿ ՄԽ թյուր մոտեցումը քաջալերու՞մ է Ադրբեջանին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմի կրակոցների քանակի ավելացման մասին՝ ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, թե ադրբեջանցիները շատ են կրակում, որովհետև դժգոհ են բանակցային գործընթացից:
–Ադրբեջանն այլևս պետք է հայտարարի իր հասարակությանը, որ ինքը կարող է նաև համաձայնվել, որ Ղարաբաղի կարգավիճակը լինի Ադրբեջանի կազմից դուրս, ինչի մասին երբեք չեն հայտարարել իրենք. ընդհակառակը՝ պնդում են, որ այդ սկզբունքները չեն նախատեսում նման ելք։ Որպես դժգոհություն՝ նրանք ակտիվացրել են վերջին ամիսներին իրենց կողմից զինադադարի խախտումը։ Խնդիրն իրականում այն է, որ միջազգային համայնքը, ներկայացված ԵԱՀԿ ՄԽ համանախագահներով, այնքան էլ վճռական ձևով չի պատասխանում ադրբեջանցիների այս քայլերին: Ճիշտ է, դիմում են, բայց խոսում են՝ ձևական հավասարություն դնելով կողմերի միջև, ինչն անարդար է, եթե չասենք՝ վնասակար, որովհետև նրանք Ադրբեջանին ասում են, որ քեզ նման նաև մեղավոր ենք համարում հայկական կամ ղարաբաղյան կողմին,–նշել է նա։
Ըստ Կիրո Մանոյանի՝ այս թյուր մոտեցումն այդ զինադադարի վերաբերյալ քաջալերում է Ադրբեջանին, որ նա շարունակի իր այդ քաղաքականութունը։

7or.am