Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում ձայների 71.09%-ով հաղթել է Նազարբաևի գլխավորած իշխող կուսակցությունը. հրապարակվել են վերջնական արդյունքներ
Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը,հաղթել է խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատ) ընտրություններում՝ ստանալով ձայների 71,09%-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով հանրապետության ԿԸՀ փոխնախագահ Կոնստանտին Պետրովին, որը ներկայացրել է ընտրությունների վերջնական արդյունքները:
«Նուր Օթան» կուսակցությունը հավաքել է ձայների 71.09%-ը»,- հայտարարել է Պետրովը հունվարի 12-ին:
Ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցնում է «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը՝ 10.95% ձայներով, Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը (նախկին Ղազախստանի կոմունիստական կուսակցություն) ցուցակում երրորդն է ՝ 9.1% ձայներով:
Ժողովրդադեմոկրատական «Աուիլ» կուսակցությունը հավաքել է 5,29% ձայն, «Ադալ» կուսակցությունը՝ 3,57%:
«Այսպիսով, 7%-անոց շեմը հաղթահարել են 3 քաղաքական կուսակցությունն՝ Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը, «Նուր Օթան» կուսակցությունը, Ղազախստանի «Ակ Ժոլ» ժողովրդավարական կուսակցությունը: Այս կուսակցությունները ներառվում են մանդատների բաշխման ընթացակարգում»,-ասել է Պետրովը:
Արդյունքում, «Նուր Օթան» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում ստանում է 76 տեղ, «Ակ ժոլ» կուսակցությունը՝ 12, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 10:
Հունվարի 10-ին Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 63,25%:
Ղազախստանի խորհրդարանական ընտրություններում ձայների 71.09%-ով հաղթել է Նազարբաևի գլխավորած իշխող կուսակցությունը. հրապարակվել են վերջնական արդյունքներ
Ղազախստանի «Նուր Օթան» («Հայրենիքի լույս») իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղթել է խորհրդարանի Մաժիլիսի (ստորին պալատ) ընտրություններում՝ ստանալով ձայների 71,09%-ը: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում տալով հանրապետության ԿԸՀ փոխնախագահ Կոնստանտին Պետրովին, որը ներկայացրել է ընտրությունների վերջնական արդյունքները:
«Նուր Օթան» կուսակցությունը հավաքել է ձայների 71.09%-ը»,- հայտարարել է Պետրովը հունվարի 12-ին:
Ձայների քանակով երկրորդ տեղը զբաղեցնում է «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը՝ 10.95% ձայներով, Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը (նախկին Ղազախստանի կոմունիստական կուսակցություն) ցուցակում երրորդն է ՝ 9.1% ձայներով:
Ժողովրդադեմոկրատական «Աուիլ» կուսակցությունը հավաքել է 5,29% ձայն, «Ադալ» կուսակցությունը՝ 3,57%:
«Այսպիսով, 7%-անոց շեմը հաղթահարել են 3 քաղաքական կուսակցությունն՝ Ղազախստանի Ժողովրդական կուսակցությունը, «Նուր Օթան» կուսակցությունը, Ղազախստանի «Ակ Ժոլ» ժողովրդավարական կուսակցությունը: Այս կուսակցությունները ներառվում են մանդատների բաշխման ընթացակարգում»,-ասել է Պետրովը:
Արդյունքում, «Նուր Օթան» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում ստանում է 76 տեղ, «Ակ ժոլ» կուսակցությունը՝ 12, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 10:
Հունվարի 10-ին Ղազախստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ: Ընտրողների մասնակցությունը կազմել է 63,25%:
Աղբյուրը` tert.am