Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը հերթական անգամ տուգանվեց
Այսօր՝ մայիսի 13-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Նշենք, որ Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին:
Ելնելով գործի հասարակական հնչեղությունից և կարևորությունից, Հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս ընդառաջել «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին:
Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերությունների հանդեպ:
Մի շարք ապրանքային շուկաներում սկսված ուսումնասիրությունների ընթացքում Հանձնաժողովը, ի թիվս շատ այլ ընկերությունների, տեղեկատվություն է պահանջել նաև «Ալեքս գրիգ» ընկերությունից: Սակայն, պահանջված տեղեկատվությունը մինչ օրս Հանձնաժողովին չի տրամադրվել, ինչն օրենքի խախտում է: «Ալեքս Գրիգ» ընկերության ներկայացուցիչը նիստի ընթացքում ընդունեց օրենքի խախտման փաստը և նշեց, որ ընկերությունը պարտավորվում է ներկայացնելու պահանջվող փաստաթղթերը:
Տեղեկատվությունը Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ժամկետում չներկայացնելու համար «Ալեքս Գրիգ» ընկերությունը տուգանվեց 500 հազար դրամով, ինչն այս դեպքում օրենքով սահմանված առավելագույն պատժաչափն է:
Հիշեցնենք, որ «Ալեքս գրիգ» ընկերությունը պատկանում է ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին։
Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս գրիգ» ընկերությունը հերթական անգամ տուգանվեց
Այսօր՝ մայիսի 13-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում Թուրքիայից և Չինաստանից հագուստի ներկրմամբ զբաղվող բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները Հանձնաժողովից խնդրեցին հավելյալ ժամանակ տրամադրել՝ վարչական վարույթի նյութերին լիարժեք ծանոթանալու համար: Նշենք, որ Հանձնաժողովը արդեն մի քանի անգամ ընդառաջել է տնտեսվարողներին և լրացուցիչ ժամանակ է տրամադրել՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով ծանոթանալու փաստաթղթերին:
Ելնելով գործի հասարակական հնչեղությունից և կարևորությունից, Հանձնաժողովը որոշեց մեկ անգամ ևս ընդառաջել «Չորս ընկեր», «Պրոֆ Իմպրոտեքս», «Նանիս» և «ՍՕՀՕ» ընկերությունների ներկայացուցիչներին: Հիշեցնենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների առնչությամբ Հանձնաժողովը վարչական վարույթ էր հարուցել շուկայում գործող վերոնշյալ 4 ընկերությունների հանդեպ:
«Ալեքս գրիգ» ընկերությունը տուգանվեց՝ պահանջված տեղեկատվությունը չտրամադրելու համար