Լրահոս

13.05.2011 13:52


ԱԳ նախարարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնացին

ԱԳ նախարարն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնացին

Մայիսի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հատուկ բանագնաց, ԱԳ նախարարի տեղակալ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետության հետ դինամիկ զարգացող հարաբերությունների վերաբերյալ: Նախարարը կարեւորեց հայ-իրանական համագործակցությունը` հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ մի շարք այլ բնագավառներում:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի նախագահի բանագնացը քննարկեցին ս.թ. մարտին Հայաստանի եւ Իրանի Նախագահների հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Էդվարդ Նալբանդյանը եւ Մոհամմադռեզա Ռաուֆ Շեյբանին կարեւորեցին հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը՝ երկկողմ տնտեսական հարաբերությունների ամրապնդման գործում, որի նիստը նախատեսւոմ է անցկացնել մոտ ժամանակներս օրերին Թեհրանում:

Զրուցակիցները քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը