Պատերազմում մեր պարտությունն սկսվեց ՍԴ-ի դեմ հարձակումներից․ հիմա արդեն պարզ է, որ եռակողմ պայմանագրի դեմ այս դատարանը չպետք է որևէ «խաղ տար». Ալվինա Գյուլումյան (տեսանյութ)
Եթե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պարագայում ոմանք պնդում էին, թե այն միջազգային պայմանագիր չէ, ապա մոսկովյան հայտարարությունը պետք է անցնի ներպետական իրավական ընթացակարգեր, իսկ տարածքների զիջման մասին պայմանագիր կարող է կնքվել միայն հանրաքվեի արդյունքներով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման պնդում է արել ՄԻԵԴ և ՀՀ ՍԴ նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը:
«Եթե առաջին հայտարարությունն ուղղված էր պատերազմը դադարեցնելուն, այս պարագայում արդեն ոչնչով չես կարող խաբել ժողովրդին։ Ժողովուրդը լավ չի պատկերացնում, թե ինչ վտանգներ կարող է պարունակել նմանօրինակ պայմանագիրը։ Շատերի համար դժվար է ընդունել սեփական մեղքը, այն, որ նրանք սխալ են եղել, սխալ մարդու են աջակցել»,-ասել է նախկին դատավորը:
Ըստ Գյուլումյանի՝ Սահմանադրության խախտումներն սկսվեցին դեռևս դատարանների շրջափակումից, ՍԴ-ի և մյուս դատարանների գործունեության հանդեպ կոպիտ միջամտությունից. «Այս ամենը Սահմանադրության բացեիբաց խախտում էր, հետագայում կլինի դրա քրեաիրավական գնահատականը։ Հենց այստեղ սկսվեց մեր պարտությունը, որևէ մեկը չուղղորդեց մարդկանց՝ պաշտպանելու Սահմանադրությունը։ Երբ ՍԴ-ի դեմ հարձակումներն սկսվեցին, ես վստահ էի, որ երկրորդ նախագահի գործն ընդամենը առիթ է, և հիմա արդեն պարզ է, որ նպատակն ավելի հեռուն գնացող էր՝ ՍԴ-ում պետք էր ունենալ սեփական ապահովագրված մեծամասնություն, որ հնարավոր պայմանագիրը քննելու հարցում դատարանը հանկարծ որևէ «խաղ չտար»:
Նախկին դատավորի կարծիքով՝ այսօր Սյունիքի սահմանամերձ համայնքների բնակիչներով միայն մարդու իրավունքների պաշտպանն է հետաքրքրվում, թեև դա նրա իրավասությունը չէ, չկա որևէ այլ պաշտոնյա, որին այդ հարցը կմտահոգի. «Մենք տեսնում ենք իշխանավորների, որոնք իրենց նվիրվածությունն են ցույց տալիս թիմի ղեկավարին, ոչ թե հայրենիքին։ Ժամանակին, երբ Արման Բաբաջանյանն էր հեռանում ԼՀԿ խմբակցությունից, իշխող կուսակցությունը դրանում որևէ պարսավելի բան չէր տեսնում, բայց հիմա, երբ իրենց խմբակցությունից են գնում, հարցնում են՝ ո՞ւմ եք ներկայացնում ձեր մանդատով։ Բա ժամանակին Արման Բաբաջանյանին հարցնեիք՝ դու ո՞ւմ ես ներկայացնում, որ ՍԴ-ի դեմ արշավ ես սկսում»:
Ալվինա Գյուլումյանի պնդմամբ՝ Փաշինյանն ստորագրել է մի փաստաթուղթ, որի հետևանքները չի պատկերացնում. «Ալիևը Բաքվում պահվող մեր տղաներին ռազմագերի չի համարում, որ միջազգային ատյաններում արդարացնի իր վարվելակերպը, նրանց Հայաստանին չվերադարձնելը։ Մենք պետք է կանխատեսեինք հնարավոր զարգացումները։ Փաշինյանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրել է՝ լիարժեք չծանոթանալով դրա բովանդակությանը։ Եթե ստորագրողն ինքը չէր կարդում, պետք է մասնագետներ լինեին, որոնք կկարդային և կհուշեին՝ ինչպիսին են լինելու հետևանքները»:
Նախկին դատավորի պնդմամբ՝ եթե կողմերը պայմանավորվել էին «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափի շուրջ, պիտի ստանայինք մեր բոլոր գերիներին և նոր միայն հանձնեինք հանցագործներ Գուլիևին և Ասկերովին: «Մեր իշխանությունը կա՛մ չի ըմբռնում իր լիազորությունները, կա՛մ ցանկություն չունի գործելու։ Եթե որևէ ինստիտուտ չի դիմադրում այս ամենին, պետք է հասարակությանն արթնացնենք այս թմբիրից։ Մեր նպատակը պետք է լինի Արցախի հայկականությունը պահպանելը: Ինչպե՞ս կարելի էր նման փաստաթուղթ ստորագրել, ընդունել, որ պատերազմող կողմը Հայաստանն է։ Սա անգրագիտությո՞ւն էր, թե՞ դիտավորություն։ Մեր իշխանությունն ընտրեց և՛ պատերազմը, և՛ խայտառակությունը»,-ամփոփել է Ալվինա Գյուլումյանը:

Աղբյուրը՝ tert.am