Լրահոս

13.05.2011 13:24


Ըստ ՕԵԿ-ի` Սերժ Սարգսյանը «մեղրի բոչկեն օբրուչներով չի՞ կերել»

Ըստ ՕԵԿ-ի` Սերժ Սարգսյանը «մեղրի բոչկեն օբրուչներով չի՞ կերել»

Անդրադառնալով Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Վերահսկիչ պալատի բացահայտած խախատումներին` ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարել է.

-Այդ ոլորտում, ովքեր որ իրականացրել են այդ հանցավո՛ր գործողությունը, բոլոր դրանք էլ պատասխանատվություն են կրում և պատասխանելու են օրենքի վերջին խստությամբ:

Նա նաև ավելացրել է, որ նրանք դարի հանցագործներն են, քանի որ մտել են աղքատ մարդկանց գրպանը և բոլորս պետք է հետևողական լինենք, որպեսզի մինչև վերջ բացահայտվեն այդ միլիարդներ մսխածները` անկախ կուսակցական պատկանելությունից, անկախ քավոր-սանիկային կապերից:

-Ասում են` մեղր ծախողը մատը պետք է լիզի: Այս պարագայում սա մեղր չի, սա թույն է, առու կա, որ չպետք է ջուր խմել: Ա՛յս պարագայում ականատեսն ենք, որ ոչ թե մեղրն են լափել մինչև վերջ, այլ բոչկան օբրուչներով են կերել: Ո՞նց են մարսելու, ինձ անհայտ է: Եթե չգտնեն օրենքով, Աստծուց են գտնելու,-հայտարարել է Հ. Մարգարյանը:

«7օր»-ի հարցին` ինչո՞վ է համոզված, որ այդ մսխած գումարներից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղյակ չի եղել և ինչպե՞ս կարելի է ապացուցել, որ նա տեղյակ չի եղել, քանզի հենց ապացուղներն էլ են իրենք, ՕԵԿ-ական պատգամավորը պատասխանել է.

-Որևէ մեկը տեղյակ չի եղել, այդ թվում երկրի նախագահը չէր կարող տեղյակ լինել: Եթե տեղյակ լինեին, միանգամից կկանխեին և տրամաբանություն գոյություն ունի, եթե մարդ մի բանից տեղյակ լինի, մինչև վերջ չի պայքարի դրա վերացման դեմ:

Իր հերթին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, որ մեղավորները կարող են այլոք լինել, բայց երկրում կատարված ցանկացած երևույթի համար պատասխանատու են գործող իշխանությունները:

-Նաև իր պատասխանատվության շրջանակներն ունի ՀՀԿ-ն,-ավելացրել է Գ. Սահակյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը