Լրահոս

13.05.2011 12:34


Նախարարը հաստատել է, որ ծառահատումը կատարվում է իր հրամանով և տեղում հրահանգել է սկսել հանրային լողափի շինարարական աշխատանքները

Նախարարը հաստատել է, որ ծառահատումը կատարվում է իր հրամանով և տեղում հրահանգել է սկսել հանրային լողափի շինարարական աշխատանքները

Սևանի ոստիկանության բաժինը շարունակում է վարել հետաքննություն Սևանի թեակղզու հատվածում բնապահպանության նախարարի հրահանգով ծառերի զանգվածային հատման կապակցությամբ։ Բնապահպանության նախարարը մայիսի 11-ի առավոտյան անձամբ ժամանել է ծառահատվող տարածք և բացատրություն տվել ոստիկանության աշխատակիցներին, ովքեր վարում են հետաքննությունը։ Նախարարը հաստատել է, որ ծառահատումը կատարվում է իր հրամանով և տեղում հրահանգել է սկսել հանրային լողափի շինարարական աշխատանքները։ Ներկա դրությամբ պարզ չի թե բնաապահպանության նախարարությունն ունի արդյոք շինարարական աշխատանքների համար օրենքով սահմանված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթեր և շինարարական թույլտվություն։

«Իրավական պետություն» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը