Աշխարհ

11.01.2021 12:47


Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով

Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով

Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն Է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են հանրապետության ԿԸՀ-ի կայքում զետեղված տվյալները: Երկրորդ տեղը 5,56 տոկոս ձայներով զբաղեցնում Է ընդդիմադիր թեկնածու Ադահան Մադումարովը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձանագրություններ են ստացվել 1816 ընտրատեղամասերից:

Ձայների 98 տոկոսի հաշվելու արդյունքներով, Ժապարովը Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում հաղթանակ Է տանում 79,2 տոկոս ձայներով:

Ընդամենը Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել Է 17 թեկնածու:

Ընտրողների մասնակցությունը կազմել Է ավելի քան 39 տոկոս: Ղրղզստանում պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների հետ միասին հունվարի 10-ին հանրաքվե Է անցկացվել կառավարման ձեւի շուրջ:

Ընտրողների 81 տոկոսը քվեարկել Է հանրապետությունում կառավարման նախագահական ձեւի օգտին, ընտրողների 10,94 տոկոսն ընտրել Է խորհրդարանական հանրապետությունը, ընտրողների 4,45 տոկոսը քվեարկել Է «բոլորի դեմ»:

Ժապարովը երկրում իշխանության Է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից եւ այնուհետեւ բռնկած անկարգություններից հետո:

Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր Է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները եւ դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը