Երկօրյա սեմինար-քննարկում՝ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում
ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ ՏՄՊՊՀ անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Քննարկման մասնակիցներին իրենց փորձը ներկայացրեցին այս ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող փորձագետներ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն իրենց երկրներում այլ նաև անցումային փուլում գտնվող երկրների օրենսդրությունների բերեփոխումների մեջ:
Սեմինար-քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրեցին Պետական օժանդակության չափանիշները, մանրամասնեցին այս ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի դերը, ինչպես նաև քննարկվեցին ընթացակարգային հարցեր հայաստանյան համատեքստում: Մասնակիցները գործնականում ծանոթացան եվրոպական փորձին և ընթացակարգերին:
Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը:
Նշեք, որ դեռևս 2007 թվականին մրցակցության օրենսդրության փոփոխմամբ ներդրվեց Պետական օժանդակություն հասկացությունը: 2011 թվականի օրենսդրական փոփոխություններով առավել հստակեցվեցին պետական oժանդակությանը վերաբերող դրույթները: Այսօր արդեն իսկ անհրաժեշտ է կատարելագործել այս ոլորտը, մասնավորապես բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը՝ բարձրացնելով Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները և ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:
Հիշեցնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս Թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Նախատեսվում է նաեւ ընդլայնել միջազգային համագործակցությունը մրցակցության և պետական օժանդակության ոլորտում, ինչպես նաև ընդլայնել միջազգային համագործակցությունը և նպաստել պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչության ապահովմանը:
Երկօրյա սեմինար-քննարկում՝ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում
ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ ՏՄՊՊՀ անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Քննարկման մասնակիցներին իրենց փորձը ներկայացրեցին այս ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող փորձագետներ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն իրենց երկրներում այլ նաև անցումային փուլում գտնվող երկրների օրենսդրությունների բերեփոխումների մեջ:
Սեմինար-քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրեցին Պետական օժանդակության չափանիշները, մանրամասնեցին այս ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի դերը, ինչպես նաև քննարկվեցին ընթացակարգային հարցեր հայաստանյան համատեքստում: Մասնակիցները գործնականում ծանոթացան եվրոպական փորձին և ընթացակարգերին:
Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը: Նշեք, որ դեռևս 2007 թվականին մրցակցության օրենսդրության փոփոխմամբ ներդրվեց Պետական օժանդակություն հասկացությունը: 2011 թվականի օրենսդրական փոփոխություններով առավել հստակեցվեցին պետական oժանդակությանը վերաբերող դրույթները: Այսօր արդեն իսկ անհրաժեշտ է կատարելագործել այս ոլորտը, մասնավորապես բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը՝ բարձրացնելով Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները և ռեսուրսների կառավարման արդյունավետությունը: