Մայիսի 12-ին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատել էր (http://7or.am/archives/58047), որ Կառավարությունը հարակից զեկույցով հանդես գալու և ելույթ ունենալու իր իրավունքից չի օգտվում: Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում «ՀՀ 2010թ. պատական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» ներկայացնելիս անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը և ասել.
-Մեղավորները կպատժվեն, որ մեզ տեղյակ չեն պահել, որ մենք այդ իրավունքից օգտվենք, քանի որ մենք չափազանց կարևորում ենք Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները և այն բացահայտումները, որոնք առկա են:
Ամփոփելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելը, Տիգրան Սարգսյանը նաև նշել է, թե հարկ է համարում ընդգծել Կառավարության միջոցառումների արդյունավետ իրականացման գործում Ազգային ժողովի նշանակալից դերը:
Անդրադառնալով վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ վարչապետն ասել է, թե կառավարությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթների հիման վրա որդեգրել է այն քաղաքականությունը, որով կառավարությունը բացահայտելու է ինքն իր խնդիրները:
Սոցիալական հաշվարկներին անդրադառնալով՝ նա ասել է, թե սոցիալական ոլորտի ողջ պատմությունը սկսվեց այն բանից հետ, երբ Կառավարությունը որոշեց լուծարել Սոցիալական ապահովության պետական ծառայությունը:
Ընդհանուր առմամբ Վերահսկիչ պալատի հետ գործունեությունը վարչապետը դրական է գնահատել ու ընդգծել է, որ ՎՊ–ի ներկայացրած առաջարկությունները դառնում են Կառավարության քննարկման առարկա: Վերահսկիչ պալատի կողմից կատարվող վերլուծությունների հիման վրա կայացված որոշումները, վարչապետի խոսքերով, կրճատում են կոռուպցիոն ռիսկերը` միաժամանակ ընդգծելով, թե կան կետեր, որոնք վիճահարույց են:
Վարչապետ. «Մեղավորները կպատժվեն»
Մայիսի 12-ին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նկատել էր (http://7or.am/archives/58047), որ Կառավարությունը հարակից զեկույցով հանդես գալու և ելույթ ունենալու իր իրավունքից չի օգտվում: Մայիսի 13-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն Ազգային ժողովում «ՀՀ 2010թ. պատական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը» ներկայացնելիս անդրադարձել է Հովիկ Աբրահամյանի դիտարկմանը և ասել.
-Մեղավորները կպատժվեն, որ մեզ տեղյակ չեն պահել, որ մենք այդ իրավունքից օգտվենք, քանի որ մենք չափազանց կարևորում ենք Վերահսկիչ պալատի կատարած աշխատանքները և այն բացահայտումները, որոնք առկա են:
Ամփոփելով բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը ներկայացնելը, Տիգրան Սարգսյանը նաև նշել է, թե հարկ է համարում ընդգծել Կառավարության միջոցառումների արդյունավետ իրականացման գործում Ազգային ժողովի նշանակալից դերը: Անդրադառնալով վերահսկիչ պալատի հաշվետվությանը՝ վարչապետն ասել է, թե կառավարությունը ՀՀ նախագահի նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթների հիման վրա որդեգրել է այն քաղաքականությունը, որով կառավարությունը բացահայտելու է ինքն իր խնդիրները:

7or.am