Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ և մահացել է
Մայիսի 12-ին՝ ժամը 16.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղի թիվ 5 շենքի հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը (պարամեդիկներով) և փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:
Դեռևս չպարզված համգամանքներում բախվել են «Լեքսուս» մակնիշի 19 ՍՏ 278 պետհամարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի 10 ՏՏ 709 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ 2107» ավտոմեքենայի վարորդ,1976թ.-ին ծնված Գեղամ Ավետիսյանը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և մինչ փրկարարների տեղ հասնելը շտապօգնության աշխատակիցների կողմից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն որտեղ եվ մահացել է: Պարամեդիկների կողմից «Լեքսուս» ավտոմեքենայի վարորդ,1991թ.-ին ծնված Հայկ Անտոնյանին ցուցաբերվել է առաջին բուժօգնություն: Հ.Անտոնյանը հրաժարվել է հետագա հոսպիտալացումից:
…
Մայիսի 13-ին՝ ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Իջևան-Բերդ ավտոճանապարհի 19-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ 2121. մակնիշի 04 ՏՏ 008 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել ծառին, որի հետևանքով 1994թ.-ին ծնված Սևակ Ալավերդյանը և 1982թ.-ին ծնված Հայկ Պապյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել են Իջևան քաղաքի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածների վիճակը գնահատվել է ծանր: