Լրահոս

13.05.2011 11:10


«Թալիբանը» հայտարարել է, որ Պակիստանի ահաբեկչությունը բեն Լադենի սպանության վրեժն է

«Թալիբանը» հայտարարել է, որ Պակիստանի  ահաբեկչությունը բեն Լադենի  սպանության վրեժն է

Ինչպես հաղորդում է «BBC»–ն, «Թալիբան» խմբավորումն իր վրա է վերցրել Պակիստանի հյուսիս–արևմտյան հատվածում գտնվող Շաբակադեր  քաղաքի հրապարակում բանակային կենտրոնի վրա մահապարտի  հարձակման պատասխանատվությունը։

Թալիբների ներկայացուցիչների խոսքերով՝ դա «Ալ Քայիդայի» առաջնորդ Ուսամա բեն Լադենի  սպանության  վրեժն է եղել, և դա միայն առաջին փորձն է, որին հաջորդելու են այլ հարձակումներ։

Նշենք, որ այսօր  առավոտյան  տեղի  ուենցած  ահաբեկչկան գործողությունը Ուսամա բեն Լադենի  մահվանից հետո եղած ամենախոշոր հարձակումն է։ Պակիստանում մահապարտի հարձակման հետևանքով 69 մարդ է  զոհվել։

Այս խորագրի վերջին նյութերը