«BMI». «Ադրբեջանի և Հայաստանի միջև նոր պատերազմը շատ ավելի ծանր հետևանքներ կունենա»
Արտասահմանյան վերլուծաբանները գնահատել են պատերազմի վերսկսման դեպքում երկրների հնարավորությունները։
«Business Monitor International»–ի փորձագետները քիչ հավանական են համարում Ադրբեջանի և Հայաստանի միջև լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը, և պատճառներից մեկն էլ այն է, որ դրանում շահագրգռված չեն այդ երկրների «ազդեցիկ հովանավորները»՝ Ռուսաստանն ու Թուրքիան։
Նշենք, որ Լոնդոնում գտնվող «Business Monitor International» գործակալությունն ամեն ամիս հանդես է գալիս տարածաշրջանային ռիսկերի գնահատման և մակրոտնտեսական հեռանկարների վերաբերյալ վերլուծությունների թողարկմամբ, որոնք նախատեսված են խոշոր բիզնեսի ներկայացուցիչների համար։
Ռուսաստանի և ԱՊՀ–ի տեսությունում հրապարակավել է «Հայ–ադրբեջանական հակամարտության գնահատականը» խորագրով վերլուծական հոդված։
Չնայած որ փորձագետները քիչ հավանական են համարում լայնածավալ պատերազմի վերսկսումը, նրանք ընդունում են, որ նոր պատերազմը շատ ավելի ծանր հետևանքներ է ունենալու, քան 1991–1994թթ., քանի որ երկու կողմերն էլ այսօր ավելի լավ են զինված, և քանի որ Բաքու–Թբիլիսի–Ջեյhան նավթամուղն անցնում է Ադրբեջանով։
Նրանց կարծիքով` եթե նոր պատերազմական գործողություններն այդուհանդերձ վերսկսվեն, դրանց նախաձեռնողը կլինի Ադրբեջանը։
Նրանք եզրակացնում են, որ Ադրբեջանը չի կարող համոզված լինել, որ պատերազմի վերսկսման դեպքում արագ և որոշիչ հաղթանակ կտանի.
–Չնայած պաշտպանությանն ուղղված ծախսերի մեծացմանը, կասկածելի է, որ ադրբեջանական օդուժը կարողանա գերազանցել հայկականին։ Ադրբեջանը կարող է ներքաշվել երկարատև հակամարտության մեջ,–գրում են փորձագետները։