Կարծիք

09.01.2021 14:28


Ինքնասպանություն գործում են կա՛մ պարտվելու ամոթից, կա՛մ երբ գիտակցում են իրենց սխալը. նիկոլը մինչ օրս համոզված է, որ ինքը ամեն բան ճիշտ է արել

Ինքնասպանություն գործում են կա՛մ պարտվելու ամոթից, կա՛մ երբ գիտակցում են իրենց սխալը. նիկոլը մինչ օրս համոզված է, որ ինքը ամեն բան ճիշտ է արել
Կարծիք կար երեկ, որ վարչապետի աթոռին կպած Նիկոլը ինքնասպանության եզրին է: Այդ կարծիքը չեմ կիսում: Ինքնասպանություն գործում են կա՛մ պարտվելու ամոթից, կա՛մ երբ գիտակցում են իրենց սխալը: Նիկոլը մինչ օրս համոզված է, որ ինքը ամեն բան ճիշտ է արել և առհասարակ` որպես երկրորդ Հիսուս, ինքն անսխալական ու իդեալական է: Իսկ ամոթը կամ խոցված ինքնասիրությունը նրան չեն սպառնում` ադրբեջանական GPS-ը վկա: Ի դեպ, այսօր Շուռնուխում բնակչի անասնագոմը այդ նույն GPS-ը բաժանել է երկու մասի` հայկական և ադրբեջանական: «Խեղճ Նիկոլը ինչ անի»` հարցնում են նրա կողմնակիցները, սրբում արցունքները և շարունակում ապավինել դավաճանին` որպես փրկչի:
Իսկ Նիկոլի վեջը չէ: Անասնագոմը նրան հետաքրքիր չէ, քանի որ ինքը դեռ առաքելություն ունի կատարելու, և վախենամ` դարձյալ հայ ժողովրդի ճակատագրի հաշվին:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը