Լրահոս

13.05.2011 09:52


Էմմին բողոքարկում է

Էմմին բողոքարկում է

Երեկ Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում կայացավ «Եվրատեսիլ-2011» երգի միջազգային մրցույթի 2–րդ կիսաեզրափակիչը։

Հիշեցնենք, որ մայիսի 10–ին տեղի ունեցած առաջին կիսաեզրափակչում Հայաստանը ներկայացնող Էմմին հանդես եկավ «Բում, բում» երգով, սակայն, բավարար ձայներ չստանալով, դուրս մնաց եզրափակչից: 2006 թվականից ի վեր առաջին անգամ էր, որ Հայաստանը դուրս էր մնում այս մրցույթի եզրափակչից։ «Եվրատեսիլ-2011»–ի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին:

Ի դեպ, Էմմին, ինչպես նաև ևս 4 երկրներ բողոքարկել են Եվրոպայի հեռարձակողների միություն՝ նշելով, որ մի շարք երկրներում «Եվրատեսիլ-2011»-ի կիսաեզրափակիչ փուլը պատշաճ կերպով չի հեռարձակվել, sms-ներ չեն կարողացել ուղարկել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը