Լրահոս

13.05.2011 00:33


ՄԱԿ-ում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակն` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցչի նամակն` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղարին

ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակն` ուղղված կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունին ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նախապես տարածած նամակի:

Դեսպան Նազարյանի նամակում նշվում է, որ անբարո են կեղծիքներ տարածելու և երեխայի կյանքը որպես քարոզչության գործիք օգտագործելու նպատակով Ադրբեջանի փորձերը: Նման փորձերի փոխարեն Ադրբեջանը պետք է հրաժարվի շփման գծում սադրանքների իր արկածախնդիր պրակտիկայից, որը լուրջ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանը: Այդ գործողությունները կոպտորեն խախտում են 1994թ. Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ստորագրված հրադադարի համաձայնությունը: Նշվում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերը` շփման գծից դիպուկահարներին հանելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը