Եգիպտոսի գլխավոր դատախազությունը Մուբարակին մեղադրել է երկրի արտաքին պարտքի աճի համար
Եգիպտական «Ալ Մասրի ալ Յաում» թերթը գրում է, որ Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ է ներկայացրել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին այն բանի համար, որ իր գործողություններով նպաստել է արտաքին պարտքի աճին։
«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ 2010թ. դեկտեմբերի վերջին Եգիպտոսի արտաքին պարտքը կազմել էր 35 մլրդ դոլար։
Սակայն երկրի նախկին առաջնորդը հարցաքննության ժամանակ անձամբ մերժել է այդ մեղադրանքները՝ հայտարարելով, որ ընդհակառակը՝ ամեն կերպ փորձել է մեղմել Եգիպտոսի արտաքին պարտքը։
«Երկրի նախկին նախագահը կառավարության նիստերի մի քանի արձանագրություններ է ներկայացրել, որոնցում ինքը նախարարներից պահանջել է համապատասխան տնտեսական միջոցներ ձեռք առնել այն կանխելու համար»,–թերթին ասել է տեղեկատվական աղբյուրը։
Մուբարաքը հրաժարական է տվել այս տարվա փետրվարի 11–ին՝ ժողովրդական 18–օրյա հուզումներից հետո, որոնք ուղեկցվում էին անկարգություններով, և որոնց պատճառով զոհվել է ավելի քան 800 մարդ, մի քանի հազարն էլ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Գլխավոր դատախազությունը նախկին նախագահին մեղադրում է նաև կաշառակերության, ծառայողական լիազորությունների չարաշահման, անօրինական հարստացման մեջ։