Հնարավոր է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԵԱՀԿ ԽՎ–ում զեկույցով հանդես գան
Մայսի 12–ին կայացել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Պետրոս Էֆտիմիուի և այդ ենթակառուցվածքում Ադրբեջանի պատվիրակության հանդիպումը։
Հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլդար Իբրահիմովն ընդգծել է, որ շատ է կարևորում ԵԱՀԿ Մինսկի խմբի զեկույցը ԵԱՀԿ ԽՎ–ում։
Իր հերթին Էֆտիմիուն ընդգծել է, որ կաշխատի համանախագահներին հրավիրել Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանին, որպեսզի նրանք իրենց կատարած աշխատանքի վերաբերյալ խորհրդարանականների առջև հաշվետվությամբ հանդես գան։
Նա նաև նշել է, որ ԵԱՀԿ–ն հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության խաղաղ և արդարացի լուծման օգտին, որը շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլ նաև ամբողջ Եվրոպայի համար։