Աշխարհ

08.01.2021 21:00


«Տղամարդ», «կին», «մայր», «որդի» և «դուստր» բառերը դուրս կգան գործածությունից. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է «գենդերային չեզոքության» մասին նորմեր ընդունել

«Տղամարդ», «կին», «մայր», «որդի» և «դուստր» բառերը դուրս կգան գործածությունից. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է «գենդերային չեզոքության» մասին նորմեր ընդունել

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նորմերի հարցերով հանձնաժողովը մտադիր է սահմանել ներպալատական նոր նորմեր, որոնց նպատակն է գենդերապես չեզոք միջավայր ստեղծել ու հարգալից վերաբերմունք ապահովել գենդերային բոլոր ինքնությունների նկատմամբ: Դա նշանակում է, որ նորմերի հաստատման դեպքում, շրջանառության մեջ են դրվելու միայն այն դերանուններն ու ընտանեկան, բարեկամական հարաբերությունները բնութագրող բառերը, որոնք սեռային չեզոքություն են ապահովում: Այս մասին նշված է The Washington Times պարբերականում հրապարակված հոդվածում:

Հեղինակը հայտնում է, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողմից խրախուսվող այս «ներառական» նախագծի հետևանքով գործածաությունից դուրս կգան «տղամարդ», «կին», «մայր», «որդի» և «դուստր» բառերը: Ըստ ամերիկյան Townhall լրատվականի, այդ բառերը փոխարինվելու են «ծնող, երեխա, ամուսին» և այլ բառերով, իսկ «մորաքույր, քեռի, սկեսուր, սկեսրայր, քենի» և նմանատիպ բազմաթիվ բառեր առհասարակ գործածությունից դուրս կգան ու կփոխարինվեն սեռային չեզոք համարժեքներով:

Հոդվածագիրը նշում է, որ հաջորդը, ամենայն հավանականությամբ, լինելու են զուգարաններում և հանդերձարաններում գենդերային բաժանման արգելքները՝ շեշտելով, որ օրենսդիրներին այդպիսի կանոնները չեն անհանգստացնում, քանի որ նրանք իրենց առանձին զուգարաններն ու սենյակներն ունեն: Սա ևս մեկ ապացույց է, որ ղեկավարությունը կանոններ է պարտադրում ուրիշներին` առանց ինքը դրանց ենթարկվելու, հայտնում է հեղինակը:

Այսպիսով, զգալի բառեր փոփոխության են ենթարկվում՝ դրանց իմաստից և բառարմատից հեռացնելով սեռային պատկանելություն ցույց տվող հատվածը:

Այս նախագիծը կազմված է 45 էջից և Փելոսիի խորը համոզմամբ՝ դրա վավերացումը Ներկայացուցիչների պալատն ավելի ներառական կդարձնի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը