«Շիրակի մրցունակության կենտրոնի» գործադիր տնօրեն. «Տեսնում ենք ֆինանսական դժվարություններ գրեթե բոլոր գործարարների մոտ»
Այսօր «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ Գյումրիում կազմակերպած «Արտագաղթի նոր ալիք. ինչո՞ւ են մարդիկ լքում հայրենիքը» թեմայով քննարկման ընթացքում անդրադառնալով Շիրակի մարզից արտագաղթի պատճառներին՝ «Շիրակի մրցունակության կենտրոնի» գործադիր տնօրեն Գայանե Ավագյանը նշել է, որ հիմնական պատճառը սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակն է.
–Տնտեսական ճգնաժամի հետևանքները Գյումրիում սկսել են ավելի սուր զգացվել, և այստեղ գույներն ավելի են գորշացել: Տեսնում ենք ֆինանսական դժվարություններ գրեթե բոլոր գործարարների մոտ: Չնայած բանկերն սկսել են ավելի ակտիվ աշխատել, տրամադրում են ավելի շատ ֆինանսական միջոցներ, շատ քչերն են օգտվում դրանցից, որովհետև բարձրացել են տոկոսադրույքները: Իսկ դա կապված է ռիսկայնության հետ. եթե բարձրանում է ռիսկայնությունը, ուրեմն տնտեսական վիճակը վատթար է,- ասել է Գայանե Ավագյանը:
Վերջինս նաև նշել է, որ հայ գործարարները բիզնես են սկսում Վրաստանում, քանի որ այնտեղ իրենց բիզնեսն ավելի պաշտպանված է, քան Հայաստանում:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի