Լրահոս

12.05.2011 16:52


Չինաստանը կոչ է անում չմիջամտել Սիրիայի ներքին գործերին

Չինաստանը կոչ է անում չմիջամտել Սիրիայի ներքին գործերին

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ցզյան Յույը հայտարարել է, որ Չինաստանը դեմ է Սիրիայի իշխանությունների և ընդդիմադիրների միջև քաղաքական հակամարտության արտաքին միջամտությանը։

«Չինական կողմը գտնում է, որ արտաքին ուժերը չպետք է միջամտեն Սիրիայի ներքին գործերին, քանի որ այն կարող է գործոն հանդիսանալ երկրում իրավիճակի սրման համար»,–Պեկինում ճեպազրույցի ժամանակ ասել է դիվանագետը։

Նա հույս է հայտնել, որ հակամարտության բոլոր կողմերը քաղաքական երկխոսության ճանապարհով կկարողանան վերացնել ծագած տարաձայնությունները։

Հիշեցնենք, որ Սիրիայում մարտի կեսերից սկիզբ են առել հակակառավարական ցույցեր։ Ընդդիմադիրների տվյալներով՝ ցուցարարների և անվտանգության աշխատակիցների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է 700 մարդ։ Սիրիական իշխությունների տեղեկությունների համաձայն՝ զոհվել են 70 քաղաքացիական անձ և մոտ 100 զինվոր ու ոստիկան։ «ՌԻԱ նովոստի»–ն գրում է, որ ամենաքիչը 18 մարդ է զոհվել չորեքշաբթի Դերաա գավառում և Հոմս քաղաքում բանակի կողմից իրականացված գործողությունների հետևանքով։

Այս խորագրի վերջին նյութերը