Լրահոս

12.05.2011 16:42


Հայաստանում Իրանի նախկին դեսպան. «Իրանը չի հանդուրժի ՆԱՏՕ–ի ուժերի տեղակայմանն իր սահմանի մոտ»

Հայաստանում Իրանի  նախկին դեսպան Մոհամմեդ Ֆարհատ Կոլեյնին Թեհրանի համալսարանում մասնակցել է ղարաբաղյան հակամարտությանը նվիրված համաժողովին։

Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, նա հայտարարել է, որ Իրանն իր ամենակարևոր խնդիրը համարում է արդարացի պայմաններում ղարաբաղյան  հակամարտության կարգավորման հարցը։

Նրա խոսքերով՝ պատերազմը հակամարտող կողմերին առաջընթաց չի բերի և  տարածաշրջանում անհանդուրժողականության պատճառ կդառնա։

–Բացի այդ, Ադրբեջանը մտադիր է ՆԱՏՕ–ի հաջորդ գագաթաժողովի  ժամանակ բարձրացնել  Լեռնային  Ղարաբաղի  խնդիրը։ Սա կարող է պատճառ դառնալ, որ տարածաշրջան մտնեն ՆԱՏՕ–ի ուժերը։ Սակայն Իրանը չի հանդուրժի ՆԱՏՕ–ի ուժերի տեղակայմանն իր սահմանի  մոտ։ Բայց Հայաստանը պետք է նաև ճկուն քաղաքականություն ցուցաբերի, որպեսզի առիթ չտա տարածաշրջանում երրորդ ուժի տեղակայմանը,–կարծում է Հայաստանում Իրանի նախկին դեսպանը։

Ըստ Մոհամմեդ Ֆարհատ Կոլեյնի՝ Հայաստանը հակամարտության մեջ է Ադրբեջանի և  Թուրքիայի հետ։

–Իրանը  Հայաստանի  համար կարևոր գործընկեր է։ Բացի այդ, Հայաստանն Իրանի  միակ  քրիստոնյա հարևանն է,–ասել  է Կոլեյնին։

Այս խորագրի վերջին նյութերը