Հսկողություն է իրականացվում դրոշմավորման կարգերի նկատմամբ
Իր որոշմամբ կառավարությունը 2011թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել է ՀՀ ներմուծվող կամ Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, սահմանել, որ 2012թ. հունվարի 1-ից արգելվում է դրանցով դրոշմավորված արտադրանքի իրացումը, ինչի շնորհիվ կմեծանա դրոշմավորման պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետությունը։ Հաջորդ որոշմամբ ավելի վաղ ընդունված որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի մաքսային մարմիններին կատարված վճարումը պետք է հավաստվի նաև հայտարարագրման ավտոմատ համակարգին առևտրային բանկի կողմից վճարումը կատարած լինելու էլեկտրոնային եղանակով ուղարկված հաղորդագրությամբ։ Արդյունքում էականորեն կկրճատվի «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը։
Գործադիրը հաստատել է ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը, որն ընդգրկում է ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների իրավասությանը պատկանող ավտոճանապարհների, մշակութային, կրթական, մարզական, վարչական օբյեկտների շինարարություն։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2011թ. ինն ամսում հատկացվել է 16 մլն 350 հազար դրամ` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ Հաշվի են առնվել այդ տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը պարզեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման և երկարաձգման գործընթացը` դյուրացնելով ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կառավարումը։
Փոփոխվել և լրացվել է ավելի վաղ ընդունված «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ ծրագրով ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» որոշումը, ինչի շնորհիվ հանրապետության հիմնական սերմարտադրող կազմակերպությունները և սոցիալ-տնտեսական առավել ծանր վիճակում գտնվող 20 համայնք տրակտոր ձեռք կբերեն առանց աճուրդի, սահմանված գնով։
Հսկողություն է իրականացվում դրոշմավորման կարգերի նկատմամբ
Իր որոշմամբ կառավարությունը 2011թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել է ՀՀ ներմուծվող կամ Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, սահմանել, որ 2012թ. հունվարի 1-ից արգելվում է դրանցով դրոշմավորված արտադրանքի իրացումը, ինչի շնորհիվ կմեծանա դրոշմավորման պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետությունը։ Հաջորդ որոշմամբ ավելի վաղ ընդունված որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի մաքսային մարմիններին կատարված վճարումը պետք է հավաստվի նաև հայտարարագրման ավտոմատ համակարգին առևտրային բանկի կողմից վճարումը կատարած լինելու էլեկտրոնային եղանակով ուղարկված հաղորդագրությամբ։ Արդյունքում էականորեն կկրճատվի «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը։
Գործադիրը հաստատել է ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը, որն ընդգրկում է ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների իրավասությանը պատկանող ավտոճանապարհների, մշակութային, կրթական, մարզական, վարչական օբյեկտների շինարարություն։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2011թ. ինն ամսում հատկացվել է 16 մլն 350 հազար դրամ` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ Հաշվի են առնվել այդ տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը պարզեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման և երկարաձգման գործընթացը` դյուրացնելով ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կառավարումը։ Փոփոխվել և լրացվել է ավելի վաղ ընդունված «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ ծրագրով ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» որոշումը, ինչի շնորհիվ հանրապետության հիմնական սերմարտադրող կազմակերպությունները և սոցիալ-տնտեսական առավել ծանր վիճակում գտնվող 20 համայնք տրակտոր ձեռք կբերեն առանց աճուրդի, սահմանված գնով։