Լրահոս

12.05.2011 16:08


Ա. Իսպիրյան. «Եթե ինձ հանձնեին լծակները, ես կմաքրեի շոու–բիզնեսի դաշտը»

Ա. Իսպիրյան. «Եթե ինձ հանձնեին լծակները, ես կմաքրեի շոու–բիզնեսի դաշտը»

Այսօր կայացած ասուլիսում երգիչ Արթուր Իսպիրյանը, անդրադառնալով շոու–բիզնեսի վիճակին, ասել է.

–Եթերային ֆիլտրի պակասությունը շատ է նյարդայնացնում. դա շատ կարևոր է, բայց այսօր չկա։

Նա նշեց, որ երբ ինքը խոսում է հեռուստաընկերությունների տնօրենների ու պրոդյուսերների հետ, բոլորին մտահոգում է սեփական հեռուստաընկերությունների վարկանիշը։

–Իսկ այդ վարկանիշը նրանք ապահովում են եթերային աղբով,–գտնում է երգիչը։

Եթերը վերահսկելու համար նա կոչ է անում ստեղծել գեղխորհուրդ, ինչը և կսահմանի որոշակի չափանիշներ.

–Գեղխորհուրդը պետք է կազմված լինի լուրջ մարդկանցից, ոչ միայն հին, այլև նոր մտածելակերպ ունեցող մարդկանցից։ Դրա անհրաժեշտությունը միշտ էլ եղել է, և հիմա էլ է պետք։

Նրա խոսքերով՝ այսօրվա եթերը պետական անվտանգության խնդիր է, քանի որ այն սերունդ է փչացնում։

Երգչի կարծիքով ռեստորանը տեղափոխվել է եթեր. այն այսօր արաբական ռիթմերով է ողողված։

–Եթե ինձ հանձնեին լծակները, ես կմաքրեի շոու–բիզնեսի դաշտը,–հավելել է Ա. Իսպիրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը