Լրահոս

12.05.2011 15:07


Ճապոնական թեյի մեջ ռադիոակտիվության չափաբաժնի բարձրացում է նկատվել

Ճապոնական թեյի մեջ ռադիոակտիվության չափաբաժնի բարձրացում է նկատվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, Տոկիոյի Կանագավա շրջանը հետ է կանչել թեյի մի ամբողջ խմբաքանակ, որի մեջ հայտնաբերվել է ռադիոկատիվ ֆոնի  բարձր մակարդակ։

Չափումները  բացահայտել են, որ Մինամիասիգարայի մոտակայքում աճեցված 1 կգ թեյի տերևների մեջ պարունակվում է 570 բեկկերլեյ ցեզիում նորմայում 500–ի փոխարեն։ Ռադիոկատիվության աղբյուրը դեռ անհայտ է, բայց Կանագավայի իշխանությունները չեն կասկածում, որ պատճառը «Ֆուկուսիմա–1» ԱԷԿ–ի վթարն է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը