Լրահոս

12.05.2011 14:51


Եմենում ցույցը ցրելու ժամանակ 10 մարդ է զոհվել

Եմենում ցույցը ցրելու ժամանակ 10 մարդ է զոհվել

Ինչպես հաղորդում է «Agence France-Presse» գործակալությունը, դաշտային հիվանդանոցի բժիշկները  հայտնել են, որ լույս մայիսի 12–ի գիշերը Եմենում ցույցի ցրման ժամանակ մահացել է 10 մարդ, իսկ 226 հոգի էլ վիրավորվել են։

Երկու մարդ էլ զոհվել է մայիսի 11–ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնողների և իրավապահ մարմինների միջև բախման հետևանքով։ Այսպիսով, ըստ  պարբերականի, զոհվածների ընդհանուր թիվը հասել է 12–ի։

Դաշտային  հիվանդանոցի աշխատակիցների խոսքերով՝ օգնություն խնդրող հրազենային վնասվածք ստացած 226 մարդկանցից 10–ը շատ ծանր վիճակում է։ Եվս 141 մարդ դիմել է հիվանդանոց տարբեր  մարմնական վնասվածքներով, այդ թվում և կոտրվածքներով։

«The Daily Beast»–ը գրում է, որ ևս երկու ցուցարար զոհվել է Թաիզե քաղաքում, մեկն էլ՝ Հոդեյդե քաղաքում։

«The Guardian»–նն էլ գրում է, որ 18 եմենցիներ զոհվել են Սանե, Թաիզե և Հոդեյդե քաղաքներում։

Այս խորագրի վերջին նյութերը