Լրահոս

12.05.2011 14:09


Լյուդմիլա Սարգսյան. «Շատերը, կարծում եմ, նախանձով են վերաբերվում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը»

Լյուդմիլա Սարգսյան. «Շատերը, կարծում եմ, նախանձով են վերաբերվում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ  Լյուդմիլա Սարգսյանը, պատասխանելով Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ  Դավիթ Հակոբյանի այն հայտարարությանը, թե ՀՀՇ–ն կերպարանափոխված ՀԱԿ–ի իր տասնյակ արբանյակների հետ անդրկուլիսյան քաղաքական գործամոլության արդյունքում քաղաքական կրախ է ապրել և դարձել իշխանության սպասավորն ու ՀՀԿ–ի աղախինը, ասել է թե՝ արբանյակը մարքսիստն է։

–Հիշեցնեմ, որ նա անդամագրված էր ՀԱԿ–ին, սակայն, չկարողանալով լուրջ դերակատարություն ունենալ, այժմ նման հայտարարություններ է անում: Ասել, որ ՀԱԿ–ը քաղաքական կրախ է ապրում, առնվազն պետք է կույր լինել: Շատերը, կարծում եմ, նախանձով են վերաբերվում ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը,–ասել  է նա:

Այս խորագրի վերջին նյութերը