Դ. Հակոբյան. «ՀԱԿ–ը դարձավ իշխանության քաղաքական դինաստիայի սպասավորն ու հանրապետական խունտայի աղախինը»
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը հայտարարել է, թե մեր երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձորը:
–Իրենց ընդդիմադիր հայտարարած քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր: Իսկ ի՞նչ է կատարվում հայաստանյան ընդդիմադիր դաշտում: Առաջին քաղաքական սուբյեկտը, որ այս վերջին երկու տարում իրեն հայտարարում է քաղաքական ընդդիմություն, Դաշնակցությունն է։ Նրանց սկզբունքներն են՝ առաջ՝ մորթիդ, հետո որդիդ: Երկրորդ. ջուր են տեսնում՝ ձուկ են դառնում, հող են տեսնում՝ մուկ են դառնում։ Այս ուժը չափից ավելի քաղաքական կերպարանափոխությունների ենթարկվեց։ «Одним словом, эта партия национальная, мелко–буржуазная, ярко выраженным политическим метаморфозом»,–ասել է նա։
Երկրորդ ընդդիմադիր ուժը, ըստ Դավիթ Հակոբյանի, «Ժառանգությունն» է, որն առայժմ պասիվ է։
–Իրեն իշխանության գլխավոր հավակնորդ և գլխավոր ընդդիմադիր ուժ հայտարարած ՀՀՇ–ն՝ կերպարանափոխված ՀԱԿ–ի՝ իր տասնյակ արբանյակների հետ, քաղաքական կրախ ապրեց անդրկուլիսյան քաղաքական գործամոլության արդյունքում և դարձավ իշխանության քաղաքական դինաստիայի սպասավորը և հանրապետական խունտայի աղախինը,–ընդգծել է նա։

7or.am