Լրահոս

12.05.2011 14:01


ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանին մեծություն է անվանել

ԱԺ նախագահը Գալուստ Սահակյանին մեծություն է անվանել

Մայիսի 12-ի Ազգային ժողովի նիստում քվերակության է դրվել «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի» մասին  հհ օրենքում փոփոխություններ և լացումներ կատարելու մասին ՀՅԴ ներկայացրած օրենքի նախագիծը:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոսքը ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին տալուց ասել է.

-Գալուստ Սահակյան` մեծություն:

-Նախագիծն իրոք շատ հրապուրիչ է և ով չի ցանկանա, որ նման հնարավորութշյուններ ունենանք և կարողանանք նաև այս խնդիրը լուծել, սակայն նախ և առաջ կարծում եմ, որ պետք է մտածենք միջոցների մասին: Դա է պատճառը, որ մենք մեր կոալիցիոն գործընկերների հետ որոշել ենք ընդամենը չքվեարկել օրինագծին,- ասել է Գալուստ Սահակյանը:

Նախագիծը 17կողմ, 2ձեռնպահ, դեմ 0 ձայների հարաբերակցությամբ չի ընդունվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը