Լրահոս

12.05.2011 13:48


Հովիկ Աբրահամյան. «Պարո՛ն Զաքարյան, դու ինձ մի բացատրի»

Հովիկ Աբրահամյան. «Պարո՛ն Զաքարյան, դու ինձ մի բացատրի»

Մայիսի 12-ի Ազգային ժողովի նիստում ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրել է կառույցի 2010թ. գործունեության հաշվետվությունը, որից հետո ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մի քանի հարց է ուղղել Ի. Զաքարյանին: Նա մասնավորապես հետաքրքրվել է.

-Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների հաշվետվության քննարկման ընթացքում կառավարությունն ունի հարակից զեկուցման և 2 արտահերթ ելույթի իրավունք: Ինչպես տեսնում ենք, կառավարությունը չի օգտվել իրեն ընձեռված իրավունքից: Կարելի՞ Է ենթադրել, որ ձեր կողմից կատարված ուսումնասիրույթունների արդյունքների հետ կառավարությունն ուղղակի համաձայն է և վերջին հարցը` ի՞նչ արձագանք է գտել կառավարությանն ուղղված այդ առաջարկությունները թերացումների, խախտումների հետ կապված:

Պատասխանելով հարցին, ՎՊ նախագահն ասել է, որ իր կարծիքով զեկուցումն ու ելույթը զուտ  կառավարության խնդիրն ու իրավունքն է.

-ՎՊ խորհրդում հաշվետվությւոնները հաստատվելուց հետո օրենքի համաձայն մեկամսյա ժամկետում ուղարկում ենք կառավարություն, որից հետո մեզ պետք է պատասխանեն այն առարկույթւոններով, որոնց հետ համաձայն չեն կամ ունեն որոշակի դիտողություններ ու առաջարկներ: Այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ այն բոլոր հաշվետվությունները, որոնք մենք ուղարկել ենք կառավարություն որևէ բացասական արձագանք կամ մեր տվյալների հետ չհամաձայնելու խնդիր չի եղել ու մենք որևէ բան չենք ստացել:

Իշխան Զաքարյանի պատասխանից հետո Հովիկ Աբրահամյանն ասել է.

-Պարո՛ն Զաքարյան, դու ինձ մի բացատրի, որ կառավարության գործն է՝ ինքը պետք է ելույթ ունենա կամ հարակից զեկույց ունենա: Ես ուղղակի հարցնում եմ, դուք գտնո՞ւմ եք որ իրենք համաձայն են ձեր հաշվետվության մեջ գտած թերությունների ու թերացուների հետ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը