Լրահոս

12.05.2011 13:33


Մոսկվայում մեկ հայ սպանվել է, մեկը վիրավորվել

Մոսկվայի սրճարաններից մեկում վեճի ժամանակ Հայաստանի քաղաքացի է սպանվել։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»–ը՝ հղում անելով իրավապաշտպան մարմինների իրենց աղբյուրին։

«Կռիվը տեղի է ունեցել «Արևելյան հեքիաթ» սրճարանում մոտավորապես 03։00–ին»,– գործակալությանը հայտնել է աղբյուրը։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են Հայաստանի 27–ամյա քաղաքացու, ով մահացել էր կրծքավանդակի շրջանում հասցված դանակի հարվածից։ Բացի այդ, սրճարանից հոսպիտալացվել է որովայնի շրջանում դանակով վիրավորված 28–ամյա տղամարդ։ Նախնական տվյալներով նա նույնպես Հայաստանի քաղաքացի է։

«Ներկա պահին հաստատված է, որ հանցագործությունը կատարել է ասիացու արտաքինով անհայտ տղամարդ, ով վեճի ընթացքում հանել է դանակը, սպանել մեկին և ծանր վիրավորել մյուսին»,–նշել է աղբյուրը։

Նա նաև նշել է, որ տուժածները հարձակվողից փորձել են ազատվել բեյսբոլի խաղաձողով։ Նշված փաստերով քրեական գործ է հարուցվել։

Այս խորագրի վերջին նյութերը