Լրահոս

12.05.2011 13:04


Դատարանը բավարարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսների բոլոր պահանջները

Դատարանը բավարարել է Հայաստանում ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսների բոլոր պահանջները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում ֆրանսիական համալսարանից հեռացված դասախոսները տեղեկացրել են, որ երեկ՝ մայիսի 11-ին դատարանը բավարարել է նրանց պահանջները,  վերջիններս վերականգնվել են իրենց աշխատանքին, համալսարանը պարտավորվել է հարկադիր պարապուրդի համար վճարել նրանց։

Բանախոսները տեղեկացրել են, որ աշխատանքից  ազատված 29 դասախոսներից 13-ն է դիմել դատարան։ Հայցադիմումը ընդունվել է վարույթ անցյալ տարվա օգոստոսի 19-ին։ Երեկ՝ մայիսի 11-ին, դատարանում բավարարվել են դասախոսների բոլոր պահանջները՝ համալսարանը պարտավորվել է հարկադիր պարապուրդի համար՝ միջին աշխատավարձի չափով, և արձակուրդայինների համար վճարել դասախոսներին՝ յուրաքանչյուրին միջինը 4մլն 200 հազար դրամ՝ առանց հարկերի, տուրքերի։

«Համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեքը զլացել էր թերթել Հայաստանի օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող են լինել առավելագույնս անհիմն»,- ասել է Գայանե Հակոբյանը՝ հիշեցնելով, որ դասախոսներին հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում նրանց պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն դատարանում նրանք այդ մասին այլևս ոչ մի բան չեն նշել։

Այս խորագրի վերջին նյութերը