Լրահոս

12.05.2011 12:05


2010 թվականին Հայաստանում Ծրագրային ապահովման խախտումները կազմում են 23 մլն

Ըստ  «Բի ԷՍ Է» ընկերության 2010 թվականի  «Ծրագրային ապահովման հենության վերաբերյալ համաշխարհային ուսումնասիրության», որը գնահատում է աշխարհում ծրագրային ապահովման հենությունը ըստ պետությունների` Հայաստանում  համակարգիչների վրա տեղադրված չարտոնագրված  ծրագրային ապահովման առևտրային արժեքը հասել է  23  ՄԼՆ ԱՄՆ  դոլարի` կազմելով 89 տոկոս, ըստ որի  հենության մակարդակով Հայաստանը դասվել է 110 տեղում: Սակայն համեմատելով 2009 թվականի ցուցանիշի հետ` 2010 թվականին ծրագրային ապահովման հենության մակարդակը  նվազել է 1 տոկոսով:

ՏՏ ոլորտի առաջատար շուկայի հետազոտություններ և կանխատեսումներ իրականացնող  ընկերությունների ծրագրային ապահովման հենության համաշխարհային ութերորդ ուսումնասիրությունն իրականացվել է «Բի ԷՍ ԷՅ» և «Այ ԴԻ ՍԻ»  ընկերությունների համագործակցությամբ` օգտագործելով մեթոդոլոգիա , որը միավորում է 182 առանձնացված   տվյալների  մուտքեր աշխարհի 116 երկրների և  շրջանների համար: Այս տարվա ուսումնասիրությունը ներառում է նաև նոր հարթություն. հանրային կարծիքի ուսումնասիրությունը , սոցիալական դրսևորումները և վերաբերմունքը կապված ծրագրային ապահովման հենության հետ, որն իրականացվել է Ipsos-ի  հասարակական գործերի  կողմից: Ուսումնասիրության  լրացուցիչ  արդյունքները  ընդգրկում են.

  • Հայաստանում խախտված  ծրագրային ապահովման առևտրային արժեքը կազմում է 23 ՄԼՆ  ԱՄՆ դոլար: Գլոբալ  առումով  ծրագրային ապահովման արժեքի կորուստը հասել է ռեկորդայինի 59 մլրդ-ի` 2003 թվականին սկսված  ուսումնասիրությունների համեմատ գրեթե  կրկնակի  ավելի :
  • 2010 թվականին ուսումնասիրված 116 աշխարհագրական տեղանքների ուղիղ կեսում հենությունը  62 տոկոս կամ ավելի բարձր է, գլոբալ  հենության միջին ծավալը կազմում է 42տոկոս: Զարգացող երկրներում շարժիչ ուժ է դարձել ծրագրային ապահովման հենությունը: Այստեղ հենության ծավալը 2.5  անգամ ավելի բարձր է` զարգացած երկրների համեմատ, և հենական ծրագրային ապահովման առևտրային արժեքը ($31.9 մլրդ) կազմում է համաշխարհային ընդհանուր  ծավալի կեսից ավելին :
  • Արտոնագրված ծրագրային ապահովման ամենաշոշափելի ձեռքբերումներն են  տեխնիկական աջակցության հասանելիությունը (88 տոկոս) և պաշտպանությունը հակերներից  և կեղծարարներից:
  • Մարդկանց մոտ հենությամբ զբաղվելու ամենատարածված ընդհանուր եղանակն է ծրագրային ապահովման օրինակի գնումը և դրա տեղադրումը տարբեր համակարգիչների վրա:
  • Աշխարհում համակարգիչ օգտագործողների  զգալի  մեծամասնությունը համոզված է ,որ մտավոր սեփականության իրավունքները և դրանց պաշտպանությունը բերում են շոշափելի տնտեսական  օգուտներ,  59 տոկոսի կարծիքով`մտավոր սեփականության իրավունքների օգուտները  տեղական տնտեսությանն են,  մինչդեռ  61 տոկոսը գտնում է , որ մտավոր սեփականության իրավունքները ստեղծում են աշխատատեղեր:

Ծրագրային ապահովման օգտագործման խախտումները  շարունակում են  խոչընդոտել ողջ աշխարհում ՏՏ ոլորտում նորարարությունների զարգացմանը , աշխատատեղերի ստեղծմանը  և տնտեսական վերելքին:Այս  հաշվետվությունը հստակորեն ցույց է տալիս կրթված բիզնեսի, կառավարության ներկայացուցիչների և  վերջնական օգտագործողների կողմից  ծրագրային ապահովման խախտումների ռիսկերը և թե ինչ կարող են նրանք անել այն դադարեցնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը