Կարծիք

04.01.2021 20:55


Այս բոլոր խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հեռացումն է կառավարման օղակներից

Այս բոլոր խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հեռացումն է կառավարման օղակներից
Մեկը այս պահին կարևոր է գտնում Հադրութում սրացումների հարցը և լծվում է այդ խնդրի լուծմանը և շատ ճիշտ է անում: Մեկ ուրիշը փորձում է կանխել Եկեղեցու դեմ իշխանական արշավանոը և ճիշտ է անում, մյուսը բարձրաձայնում է Շուռնուխի հանձնումը և ճիշտ է անում, մյուսը Դադիվանքի թեմայով է կռիվ տալիս և ճիշտ է անում, մի ուրիշը Շուշիի մասով է լուծումներ փնտրում և ճիշտ է անում, մեկ այլ մարդ գերիների վերադարձի հարցն է բարձրացնում և ճիշտ է անում, մյուսը անհետ կորածների որոնողական աշխատանքների անկազմակերպվածությունից է դժգոհում և ճիշտ է, մեկը ահազանգում է դիվանագիտական դաշտում խայտառակությունների մասին և նա էլ է ճիշտ...
խնդիրների այս բազմազանությունում ամեն մարդ փորձում է սեփական ուժերով գոնե մի խնդրի լուծմանը ձեռնամուխ լինել:
Այս բոլոր խնդիրների լուծման առաջին ու կարևոր քայլը Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հեռացումն է կառավարման օղակներից: Այս խնդիրները ոչ միայն չեն լուծվի, այլ կբազմապատկվեն, եթե Նիկոլ Փաշինյանը իր խմբի հետ շարունակի որոշումներ ընդունել:
Չկա տոն օրեր, չկա ոչ աշխատանքային օրեր, չկա ցերեկ և գիշեր, չկա շաբաթ կիրակի՝ ամեն օր, ամեն ժամ մենք թաղվում ենք նորանոր խնդիրների մեջ, որոնց լուծումը տարիների, նույնիսկ տասնամյակների հարց է...
Պետք է լուծել առաջին և ամենակարևոր խնդիրը: Մենք դա անպայման անելու ենք, տա Աստված ժամ առաջ:
Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը