Լրահոս

12.05.2011 11:42


Թափքի թիթեղները՝ ծառի վրա

Մայիսի 11-ին  ՝ժամը  15.20-ին ստացված տեղեկության համաձայն Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գյուղատնտեսական շուկայի հարակից տարածքում պայթել է Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահան Մալխասյանին պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի 58 ԼՕ 095 պետհամարանիշի կիսաբեռնատարի գազի բալոնը, որի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, վնասվել է մոտակայքում կայանած «Օպել» մակնիշի 21 ՏՕ 227 պետհամարանիշի  ավտոմեքենան, իսկ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի թափքի թիթեղյա կտորները ծառերից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարական ջոկատը:

Փրկարարների ուժերով ծառերից իջեցվել են ավտոմեքենայի թափքի թիթեղյա կտորները:

Այս խորագրի վերջին նյութերը